Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա Գյումրիում (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-1

Իրենց դժգոհությունն են արտահայտել տարբեր երթուղիներ սպասարկող միկրոավտոբուսների վարորդները: Վերջիններս արդեն մի քանի օր աշխատանքի դուրս չեն գալիս: Պատճառն այն է, որ լրացել է իրենց տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետները: Կառավարության որոշումն է` 15 տարի շահագործված միկրոավտոբուսը երթուղի դուրս գալու իրավունք չունի: Դեռ մի տարի առաջ էր վարորդներին զգուշացվել, երկու ամիս առաջ էլ ՍՊԸ-ներն են տուգանվել: Բայց վարորդները գումար չունեն, որպեսզի նոր մեքենաներ ձեռք բերեն ու հացի խնդիր լուծեն: Նրանց ընդունել է Գյումրի համայնքի ղեկավարն ու խոստացել՝ կփորձեն ելքեր որոնել, որ գոնե հետաձգվի տրանսպորտային միջոցների գործունեության կասեցումը: