Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնարավոր է Աթեշյանը հովանավորվում է նաև Մայր Աթոռից (տեսանյութ)

Քաղաքականություն
Ateshyan

Ամբողջ աշխարհն այսօր դատապարտում է թուրքական զորքի մուտքը Սիրիա, իսկ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը երախտիքի խոսքեր է հայտնում նրանց՝ հույս ունենալով, որ կբազմի պատրիարքի աթոռին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը՝ անդրադառնալով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ելույթին, որտեղ վերջինս ասել էր. «Այսօր, երբ աշխարհի մի շարք վայրերում արտասուք է հոսում, և մեր թուրքական բանակը, մեր զինվորները խաղաղություն ապահովելու համար իրենց կյանքն են զոհում, մենք նրանց շնորհիվ այսօր տոն ենք նշում։ Երախտապարտ ենք նրանց և մեր պետության առաջնորդներին»: «Գործում է մի կարծիք, որ նա ունի լուրջ հովանավորյալներ ոչ միայն Թուրքիայի կողմից, այլ նաև Մայր Աթոռի կողմից, հակառակ դեպքում գոնե մի փոքր կվախենար: Երբ մենք Բեկչյանի կարգավիճակի մասին հարց ուղղեցինք, Մայր Աթոռը մի լղոզված պատասխան տվեց. Դա Թուրքիան է, մենք ուրիշ ելք չունենք»,- ասաց Արագած Ախոյանը: ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանն էլ կարծում է՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ պայքարը գործնականում անհնար է: «Այդ դեպքում Թուրքիան կապը կկտրի Էջմիածնի հետ: Դրա համար բոյկոտը պետք է դուրս գա Թուրքիայի սահմաններից»: