Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի համար կրիտիկական վիճակ է. Սիլվա Ադամյան (տեսանյութ)

Հասարակություն
Silva-Adamyan

Կլիմայական փոփոխությունները գլոբալ են, և չնայած՝ որոշ հայ գիտնականներ հայտնում են, որ դրանք Հայաստանի վրա չեն ազդի, սակայն ազդեցությունն ակնհայտ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը: «Այս տարի մենք ունեցել ենք ոչ ցուրտ ձմեռ: Հայաստանի համար սա կրիտիկական վիճակ է: Մեզ մոտ տարեց տարի ավելի չորային է դառնում կլիման:  Ամռանը մենք կզգանք դրա ազդեցությունը, երբ իշխանությունները հայտարարեն, որ ջուր չկա, ջրամբարները դատարկ են»: Սիլվա Ադամյանը նշում է, որ կլիմայական փոփոխությունների մասին առաջին հերթին փաստում են կենդանական աշխարհի փոփոխությունները: «Արագիլները կլիմայական փոփոխությունների ապացույցն են: Արագիլների պոպուլյացիա կա, որոնք չեն թռչում Հայաստանից, ինչը նշանակում է, որ ջերմությունն այնքան է բարձրացել, որ չեն չվում: Այս կլիման կարող է բերել նրան, որ մենք կարող ենք ունենալ ամիսներ, որ ջրհեղեղներ լինեն, սակայն ջրահեռացման համակարգերը մեզ մոտ չեն աշխատում: Բնապահպան Կարինե Փանոսյանն էլ հավելեց. «Մենք երաշտի նախաշեմին ենք, և չենք կարող կառավարության դեմն առնել, որպեսզի Սևանից մեծ քանակությամբ ջուր բաց չթողնեն»: Անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի շահագործմանը՝ Սիլվա Ադամյանը նշեց, որ դա կբերի Վայոց Ձորի կործանմանը: