Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր. Աղջկան այս պահին վիրահատում են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitledvd

 Պայթյունի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած։ Կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի գլխավորությամբ հիվանդանոցում բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություն, տրամադրվում է բժշկական օգնություն։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Աղջկան այս պահին վիրահատում են։ Մյուսների վիճակը գնահատվում է կայուն։ Բժշկական օգնությունն արագ և պատշաճ կազմակերպելու նպատակով անմիջապես հիվանդանոց են եկել նաև բուժական գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը, ինչպես նաև բոլոր առաջատար մասնագետները։ Տուժածներից 3-ը ՀՀ քաղաքացիներ են, 2-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության, 3-ը Ռուսաստանի Դաշնության։ ՀՀ Առողջապահության նախարարություն