Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետին ուղղված նամակի պատասխանը չի գոհացնում ՏՏ ոլորտի աշխատակիցներին (տեսանյութ)

Տնտեսություն
tt3

Ֆինանսների նախախարության պատասխան նամակը չի գոհացրել ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին։ Հարկային բեռի ծանրացման դեմ քանի ամիս է բողոքող  ՏՏ ոլորտի ներկայացուցիչները վարչապետին  նամակով[1] հայտնել էին՝ կառավարությունը լրջորեն վտանգում է միջին խավի  ֆինանսական կայունությունը։ ՏՏ ոլորտի աշխատակից Սևակ Ծատուրյանը նշում է. «Էլի կպան մաքուր, «սպիտակով» աշխատող մարդկանց։ Բոլորս էլ գիտենք, որ այդ ցածր աշխատաողներին գրանցվում են այլ աշխատավարձի տակ, ստանում ուրիշ թիվ,այսինքն մաքուր աշխատավարձ ստանալը չի խրախուսվում։ Ծրագրավող Վահան Թադևոսյան, ով ևս մասնակցել է ստորագրահավաքով ավելացնում է. «Արդեն համարյա եկել հասել ենք 30%-ին, այսինքն մեր աշխատավարձի 30 տոկոսը մենք հարկ ենք վճարում ու ոչ մի փոփոխություն չկա»։ 1000 հոգու ստորագրությամբ նամակին ի պատասխան  Ֆինանսների նախարարությունը  տեղեկացրել է, որ ընդամենը 10 տոկոսի դեպքում է  բարձրացել եկամտային հարկի շեմը, այսինքն նրանց, ում աշխատավարձը բարձր է 279000 դրամից։ Մյուսներինը՝ ընդհակառակը՝ նվազել է։ «2018 թվականից  գործող   դրույքաչափերի կիրառությունը ֆիզիկական անձանց հարկման համակարգը դարձրել է   իրապես պորգրեսիվ՝ դրանով  պետությանը  հնարավորություն  ընձեռելով  իրականացնել եկամուտների վերաբաշխման գործառույթը»,- ասված է նամակում «Իրենք էդ նամակում մոռացել են գրել, որ բացի հարկային փոփոխությունից սպառողական ապրանքների բարձրացում եղավ, այսինքն էդ 3.8 մլդ դրամի մասին, որ խոսում են, մի ձեռքով տալիս են քիչ ստացող խավին, մյուս ձեռքով բարձրացված հարկերի տեսքով հետ են վերցնում։ «Նշում են, թե դա վատ ազդեցություն է ունենում 10 տոկոսի վրա, այն է՝ 60.000 քաղաքացիների։ Նման բան ասելը մեղմ ասած ոչ նրբանկատություն է»,- նշում է Սևակ Ծատուրյանը։ Սևակ Ծատուրյանը  ընդգծում է՝  իրենց համար ամենակարևորը մնում է  հարկերի արդյունավետ օգտագործման հարցը։ Այսինքն որքանով է իրենց վճարած հարկերը տեղին օգտագործվում։ Հայտարարությունները, թե ՏՏ ոլորտը գերակա ոլորտ է ճանաչվում և պետք է խթանեն դրա զարգացումը, ըստ ոլորտի ներկայացուցիչների՝ հավատ  չեն ներշնչում Կառավարության քայլերն այլ բան են ցույց տալիս։ Փաստացի հարկային   բեռը ծանրացնելով՝    կառավարությունը  արտագաղթն է խթանում։ «Մարդիկ ուղղակի հոգնում են անընդհատ լուծում չգտնող պայքարից, թողնում հեռանում են, լուծումներ չկան, մարդիկ ովքեր ռեալ գործ են անում, մի բանից հասկանում են, թողնում հեռանում են»,- ասում է Վահան Թադևոսյանը։ [1] https://docs.google.com/document/d/1uCZloxa_ZLN1WTgMlcpUfsyQYqh7tmx_cqEWrQmaJcw/edit