Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

300 հազար քայլ. ՔՊ-ի քայլերթի երկրորդ օրն ավարտված է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nikol2

«Ապրիլի 13-ին ժամը 18:30 #ԻմՔայլը քայլերթի մասնակիցները, Գյումրուց մինչև Երևան անցնելով 195 կմ, կատարելով շուրջ 300 հազար քայլ, կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ տեղի կունենա հանրահավաք։ Մեր առաքելությունը ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԱՆՆ է, իսկ նպատակը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով առաջադրման կասեցումը, որը կբերի իշխանափոխության»։ Իր ֆբ-յան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Նա քիչ հետո նոր տեղեկատվություն գրեց էջում, ասելով,  որ ամբողջ գիշեր իրենց ճանբարից քիչ հեռու ինչ-որ մեքենաներ են կայանած եղել եւ հսկել են իրենց: Նրա փոխանցմամբ՝ մեքենաները երեքն են եղել, բայց ոստիկանության տարբերանշաններ չեն ունեցել, այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանը ոստիկանությունից պարզաբանում է պահանջում, թե ովքեր են հետեւել իրենց: ................   Ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի երկրորդ օրը: Մասնակիցները քայլելով հասել են մինչեւ Լոռու մարզ, այնտեղ պատրաստվում են գիշերակացի, նրանք պատրաստել են խարույկը, վրանները: Նիկոլ Փաշինյանը նշում է, որ իրենց միանում են մարդիկ 1 ժամով, կես ժամով կամ մեկ օրով, հորդորում է բոլոր նրանց, ովքեր ուզում են աջակցել, միանալ քայլերթին: ՔՊ-ի անդամները նշում են, որ իրենց գրում են նաև Կիեւից, Օմսկից, Մոսկվայից, նշելով, որ արտերկրից գալու են Հայաստան: Ինչ վերաբերվում է  իրենց ճանբարից քիչ հեռու կայանված  մեքենաներին, ապա ըստ Նիկոլ Փաշինյանի մեքենաները երեքն են եղել, բայց ոստիկանության տարբերանշաններ չեն ունեցել, այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանը ոստիկանությունից պարզաբանում է պահանջում, թե ովքեր են հետեւել իրենց: