Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էնտոնի Ջոշուան նվաճեց 4-րդ չեմպիոնական գոտին (տեսանյութ)

Սպորտ
a1boks-2

Բրիտանացի ծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էնտոնի Ջոշուան հաղթեց նորզելանդացի Ջոզեֆ Փարքերին եւ նվաճեց չորրորդ չեմպիոնական գոտին: Այժմ նա հանդիսանում է WBA, IBF, IBO եւ WBO վարկածով աշխարհի չեմպիոն: Մրցամարտը կայացել է Կարդիֆի «Միլենիում» մարզադաշտում եւ շարունակվել մինչեւ վերջին՝ 12-րդ ռաունդը: Էնտոնի Ջոշուան հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 119:109, 118:110, 118:110: Բրիտանացի բռնցքամարտիկը տոնեց իր 21-րդ անընդմեջ հաղթանակը, ընդ որում առաջին անգամ միավորներով: Ջոզեֆ Փարքերը, որը հաղթել էր նախորդ 24 մենամարտերում, կրեց իր առաջին պարտությունը ռինգում: Մրցամարտից հետո Էնտոնի Ջոշուան հայտարարել է, որ ինքը պատրաստ է հանդիպել ամերիկացի Դեոնտեյ Ուայլդերի հետ, ում պատկանում է WBC-ի չեմպիոնական գոտին. «Ուայլդեր, արի հանդիպենք: Երբ եւ որտեղ ցանկանում ես: Համոզեք նրան մտնել ռինգ, եւ ես նրան կփռեմ», - ասել է չեմպիոնական երրորդ գոտին նվաճած բրիտանացի բռնցքամարտիկը: Նշենք, որ Դեոնտեյ Ուայլդերը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 40 հաղթանակ, այդ թվում 39-ը՝ նոկաուտով: