Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հակաբնապահպան» վարչապետը՝ կրկին բնության դեմ. ՀԺ

Տնտեսություն
Karen-Karapetyan-4

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններին կենդանասեր, կենդանապաշտպան և մտահոգ հասարակությունը սպասում է արդեն տարիներ շարունակ: Ենթադրվում է, որ օրենքի փոփոխությունների ընդունմամբ պետք է բարելավվի ՀՀ-ում կենդանիների իրավունքների պաշտպանվածության մակարդակը, և լուծվեն մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնցից է օրինակ՝ անազատ և կիսազատ պայմաններում պահվող կենդանիների բարեկեցությունը: Ծանոթանալով ««Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ հասկանալի է դառնում, որ այս հույսերը դժվար թե արդարանան:  2000թ.-ին ընդունված «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ գործող օրենքի նախաբանում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»: Նոր օրենքի նախագծի առաջին հոդվածում ասվում է. «Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախաբանից հանել «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է» նախադասությունը»»: Այս դրույթի բացառմամբ փաստացի օդում կախված են մնում ՀՀ կենդանական աշխարհի սեփականության և դրա նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին առնչվող հարցերը: Ընդգծենք, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft) հրապարակված օրենքի նախագծով նախատեսվում է նախաբանից հանել վերոնշյալ դրույթը. ոչ թե այն լրացնել, փոփոխության ենթարկել կամ փոխարինել մեկ այլով, այլ պարզապես հեռացնել: Ուշագրավն այն է, որ կենդանական աշխարհի պետության բացառիկ սեփականությունը լինելու մասին դրույթը հանելուց հետո, օրենքի նախագիծը բնականոն ընթացքով շարունակում է փոփոխություններ կամ լրացումներ սահմանել գործող օրենքի այս կամ այն դրույթի մեջ: Այսինքն, կենդանական աշխարհն արդեն պետության սեփականությունը չէ, բայց Կառավարությունն այն նախատեսում է կարգավորել: Մեր տեղեկությունների համաձայն, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների ընդունման հետաձգումն իր պատճառներն ունի: Մասնավորապես, Կառավարությունում վիճաբանություն է ընթանում հենց վերոնշյալ դրույթի շուրջ. այսինքն՝ կենդանական աշխարհի պետության բացառիկ սեփականությունը լինելու կամ չլինելու հարցի: Կառավարությունում կենդանական աշխարհից «հրաժարվելու» հիմնական ջատագովը հայտնի «հակաբնապահպան» վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով բազմիցս աչքի է ընկել բնության նկատմամբ իր ունեցած «հատուկ վերաբերմունքով»: Նյութի մանրամասները` Econews.am-ում