Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայում դերակատարություն ունեցող բոլոր կողմերը հոգնել են. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Safrastyan

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այն տպավորությունն ունի, որ Սիրիայում դերակատարություն ունեցող բոլոր կողմերը հոգնել են: «Հույս կա, որ խաղաղ գործընթացը կարող է թափ ստանալ»,- ասում է նա: Խոսելով Սիրիայում՝ Թուրքիայի գործողություններից ՝ թուրքագետը նշում է, որ Թուրքիան աջակցություն է ստանում Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Սիրիայից ու Իրանից բացի, ոչ մի պետություն չի դատապարտել Թուրքիայի գործողությունները: «Ոչ մի բանաձև, հայտարարություն չկա: Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը չի հանդիպում պատնեշների»,- ասում է նա: Ըստ պարոն Սաֆրաստյանի՝ Սիրիայում իրադրությունը փոխվում է ամեն ժամ: Այն հասկանալու համար պետք է հաշվի առնել նավթի գործոնը: «Պետք է հաշվի առնել, թե ով է տիրապետում նավթի հանքերին, նավթահորերին, որտեղից նավթը դուրս է բերվում, ով է իր հսկողության տակ պահում այն ճանապարհները, որոնցով տեղափոխվում է այդ նավթը համաշխարհային շուկա, ով է իրականացնում այդ նավթի տեղափոխումը: Միայն սա շատ խորը ուսումնասիրելով հնարավոր է հասկանալ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին ով և ինչպես է արձագանքում: Սա շատ բարդ խնդիր է, և սրա վրա աշխատում են հետազոտական ինստիտուտներ»,- ասում է նա: