Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շատացել են Պահք պահող երիտասարդ տղաները (տեսանյութ)

Հասարակություն
qahana-1

Եկեղեցի այցելողների թիվն այս տարի շատացել է, թե ոչ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը դժվարանում է ասել: Սակայն նկատել է, որ Պահք պահողների թիվը նվազել է: «Դա նշանակում է, որ Պահք պահելն ավելի գիտակցված է դարձել: Եթե նախորդ տարիներին Պահք պահում էին մեծամասամբ կանայք, այս տարի մեծացել է Պահք պահող երիտասարդ տղաների թիվը»,- ասում է նա: Ըստ քահանայի՝ Պահք պահելը ներքին հոգևոր պահանջ է. երբ մարդը մեղք է գործում, նրա մոտ առաջանում են հոգեկան ապրումներ: Մարդը պահեցողության մեջ է մտնում՝ ինչ-որ սխալներից ազատվելու համար: Բուն Հարության օրը կատարվում է Պատարագի արարողությունը, որին հաջորդող օրը պետք է այցելել գերեզմանատուն: Արդյո՞ք պետք է մահացածների Զատիկը նշելիս ձուն ներկել. քահանան այսպես մեկնաբանեց. «Եթե հավատում ենք, որ մահացածները հարություն պիտի առնեն, ուրեմն հարություն պիտի առնեն Քրիստոսով և նրա հեղած արյան միջոցով»: Տեր Հակոբը նշում է, որ 5 տաղավար տոների ընթացքում գերեզմանոց այցելել չի կարելի: Տոնին վերաբերող այլ մանրամասների ծանոթացեք տեսանյութով: