Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակարգ դեպք Արցախի Հանրապետությունում. ականի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
paytyun

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով էլ կան զոհեր և վիրավորներ։ Պայթյունի հետևանքով 3 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։ Նշենք, որ 2 տուժածներն եւ 3 զոհերն ականազերծմամբ զբաղվող «Հալո թրաստ» կազմակերպության աշխատակիցներ են: Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարությունից Ա1+-ին  հայտնեցին, որ այժմ գտնվում են կապի մեջ Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների վարչության հետ։ Այս պահին Արցախի փրկարարներն աշխատում են դեպքի վայրում։ Վիրավորների առողջական վիճակի մասին այս պահին որևէ տեղեկություն չկա։ ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ամեն րոպես կապի մեջ լինելով՝ սպասում են տեղեկատվության։