Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչ ալիք պիտի սկսվի, թող սկսվի. 120 հազար մարդ իրանցա ձայն տվել, 770 հազար՝ մեզ». Շարմազանով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Hanrapetakanner

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Սերժ Սարգյանի վարչապետի պաշտոնում առաջդրվելուն դեմ իրականացվող ակցիաները կեղծ օրակարգ է համարում. «Եթե ընդդիմության մի հատվածն է ասում ինստիտուցիոնալ, ոնցա լինո՞ւմ, մինչև ժամը մեկը ինստիտուցիոնալ, մեկից հետո փողոցայի՞ն: 105 պատգամավորներից մեկը ես եմ, ի՞նչ պիտի անեն, որ ես իմ կարծիքը փոխեմ, պիտի բռնանա՞ն իմ կարծիքի վրա»: Ժողովրդական ընդվզմանն Էդուարդ Շարմազանովը չի հավատում. «Ինչ ալիք պիտի սկսվի, թող սկսվի: 120 հազար մարդ իրանցա ձայն տվել, 770 հազար մեզա ձայն տվել, 100 հազարավոր մարդիկ սկի 2008- ին Տեր- Պետրոսյանի գլխավորությամբ դուրս չեկան, հիմա պիտի դո՞ւրս գան կեղծ օրակարգի համար»: Ըստ ՀՀԿ խոսնակի՝  ըդդիմության ամենամեծ հատվածը՝ «Ծառուկյան» դաշինքը լռում է, քանի որ դեմ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկած փողոցային պայքարին։ «ԵԼՔ» դաշինքի մյուս երկու անդամներն էլ չեն միանում Նիկոլ Փաշինյանին. «Փաշինյանը թող մի հատ իր գործընկերներին համոզի, նոր գա ձեզ ու մեզ համոզի»: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարցում դեռ վերջնական որոշում չունի. «Այն ինչ մարդը գտնում է, որ անհրաժեշտ չի, բնականորեն ինչպես գտնում եք տարիներ առաջ ասվածը , այսօր մենք տեսնում ենք, որ դրա անհրաժեշտությունը կա»,- նշում է ԱԺ նախկին նախագահ, ներկայումս պատգամավոր Գալուստ Սահակյանը: Հանրապետականները այցելել էին Եռաբլուր՝ կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակը հարգելու: Աշոտ Նավասարդյանի կնոջ՝ Հասմիկ Նավասարդյանի կարծիքով նոր սերունդը կուսակցությունների պատմությունը լավ  չգիտի. ՀՀԿ գաղափարախոսությունը ներկայացնելու համար  Հասմիկ Նավասարդյանը մեջբերում է անում ամուսնու չհրապարակված մտքերից. «Հանրապետականները առյուծներ են, առյուծը սոված կսատկի, բայց հին միս չի ուտի, նրանք ապրում են հոտերով, մենակ առյուծը դատապարտված է մահվան, բայց մենակ առյուծը գերադասում է մահը, քան շնագայլերի հետ իր ընկերակցությունը»: ՀՀԿ հիմնադիր- նախագահն այսօր կդառնար 68 տարեկան: