Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վայոց Ձորի բնակչությունը պատրաստ է հասարակական ընդվզման (տեսանյութ)

Հասարակություն
Exegis

Վայոց Ձորի Շատին համայնքի բնակիչներն ահազանգում են՝ Եղեգիս գետը ցամաքում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ֆերմեր Տիգրան Եղոյանը հայտնեց, որ դրա պատճառը կառուցված հէկ-երն են։ «Այսօր գետը դարձել է առվակ։ Բնապահպանության նախարարին մենք նամակ ուղարկեցինք ու ասացինք, որ կա գործող 19 հէկ։ Նախարարից ստացանք պաշտոնական նամակ, որով հայտարարեց, որ ընդամենը 6 հէկ է գործում։ Ես այն համարեցի ստահոդ, իրականությանը չհամապատասխանող հայտարարություն։ Միգուցե 6 հէկ գտնվում է պետական ռեգիստրի ուշադրության կենտրոնում, մնացածը ստվերում են գործել։ Դրանց թիկունքում կանգնած են օլիգարխիկ անձնավորություններ»,- նշեց Տիգրան Եղոյանը։ Ֆերմերի պնդմամբ՝ գետում կար կարմրախայտ, բայց այսօր ձկների մասին խոսք լինել անգամ չի կարող։ Բացի գործող հէկ-երից ևս 2 նոր հէկ-եր են կառուցվում։ Տիգրան Եղոյանը հայտնեց, որ Վայոց Ձորի բնակչությունը պատրաստ է ստորագրություն հավաքել, և եթե հարցը լուծում չստանա նրանք պատրաստ են հասարակական ընդվզման։