Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցայգ»-ի հայցն ընդդեմ «Շանթ»-ի. կայացել է նախնական դատական նիստը (տեսանյութ)

Մարզեր
cayg

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում կայացել է «Ցայգ» ՍՊԸ հայցն ընդդեմ «Շանթ» ՍՊԸ Գյումրու գրասենյակի, երրորդ անձ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ իրավունքը խախտող գործողությունները դադարեցնելու պահանջի մասին նախնական դատական նիստը: Կողմերի համաձայնությամբ նիստը մեկնարկել է որպես երրորդ անձ հանդիսացող հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցչի բացակայությամբ: Նշենք, որ ըստ «Ցայգ»-ի հայցադիմումի, 7 տարի անընդմեջ «Շանթ» հեռուստաընկերությունը Գյումրիում իրականացրել է մարզային գործունեություն, ինչի իրավունքն, ըստ համապատասխան արտոնագրի, ունի միայն «Ցայգ» ՍՊԸ-ն: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում