Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետի Ոսկե մեդալով են պարգևատրվել Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Քաղաքականություն
001-6

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանին, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիետա Նազարյանին և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Մաղալյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով: Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասանուհի Վարդուհի Ռուշանյանը, Երգի պետական թատրոնի արտաքին կապերի պատասխանատու, երգահան Անիտա Հախվերդյանը, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր նկարիչ Անտոն Քեշիշյանը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանն էլ պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալով: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը, Երևանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումներ վարող ռեժիսոր Անժետա Պոտոսյանը, Պետական Կամերային երաժշտական թատրոնի դերասան Մարատ Խաչատրյանը, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան Սամսոն Մովսեսյանը և Երևանի Մհեր Մկրտչյանի Արտիստական թատրոնի դերասան Սարգիս Վարդևանյանն էլ Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների և անձնվեր աշխատանքի համար արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի: Շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը թատերարվեստի գործիչներին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն