Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԳՆ-ն հորդորում է ուշադիր լինել (տեսանյութ)

Հասարակություն
astxik1

Մարիետա Սահակյանի բանաստեղծությունների առաջին «Ատամհատիկի» ժողովածուն դրվեց նախադպրոցական և ցածր դասարանների երեխաների սեղաններին։ Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա շրջանակում այսօր կայացավ բանաստեղծուհու գրքի շնորհանդեսը։ «Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է երեխայի համար գրել դժբախտ դեպքեր։ Իմ գրքում միայն կյանքի դրական կողմերն են։ Ինչպես մարդն է ունենում որևէ ցավ, խոց, որը բուժվում է, այնպես էլ մեր Երկիր մոլորակն է։ Ես կարծում եմ  մանկագիրի խնդիրը չէ այդ խոցերը բացահայտել երեխաների համար»,- ասաց Մարիետա Սահակյանը։ Գրադարաններում և գրախանութներում հավաստում են՝ մանկական գրականության պահանջարկը մեծ է։ «Դպրոցներում էլ երեխաներին հանձնարարում են պարտադիր ընթերցանության ցանկեր, բայց կարդում են նաև սիրողական գրականություն»,- նշում է Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի մանկական գրականության բաժնի վարիչ Արմինե Պետրոսյանը։ Պատանիները երբեմն պահանջում են իրենց տարիքի համար արգելված գրականություն։ Մանկական գրականություն որոնելիս հիմա հաճախ կարելի է հանդիպել բանաստեղծություններ, որոնք չեն համապատասխանում երեխաների տարիքին ու բառապաշարին։ Կրթության և գիտության նախարարությունը հորդորում է ուշադիր լինել մանկական գրականություն ընտրելիս։