Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղեգիս պատմական գյուղաքաղաքի ավերակները վեր են ածում աղբավայրի. ահազանգ

Տնտեսություն
hamlet

 «Հայաստանում մետաքսի ճանապարհի ամենահայտնի բնակավայրերից է Եղեգիս գյուղաքաղաքը: Հատկապես մոնղոլական նվաճումների և տիրապետության շրջանում այն բուռն ծաղկում է ապրել, եղել է Օրբելյանների իշխանական կենտրոնը, այստեղ է հայտնաբերվել հանրահայտ հրեական գերեզմանոցը: Շատինից Եղեգիս-Արատես տանող պատմական ճանապարհը պատմա-մշակութային մի յուրօրինակ լանդշաֆտ է՝ հին ճանապարհի ինժեներական հատվածներով, խաչքարերով, լավային հզոր կուտակումներով, որտեղ հնագիտական լուրջ գյուտեր են արվել, և որոնց ուսումնասիրությունն այսօր էլ ԵՊՀ և Ֆլորենցիայի համալսարանի «Մետաքսի ճանապարհ. Հայաստան» հետազոտական ծրագրի հիմնական օբյեկտներից է: Չգիտեմ, թե ում մտքում է ծագել այս հրեշավոր գաղափարը՝ ավերակների մի հատվածը վերածել աղբանոցի: Միջավայրն արագորեն այլանդակվում է, Հայաստանի պատմա-մշակութային չքնաղ անկյուններից մեկն ուղղակի արժեզրկվում է: Ո՞նց կարելի էր նման պատմական միջավայրում, համարյա այն տեղանքում, ուր մի քանի տասնամյակ առաջ գտնվել է միջնադարյան ջնարակապատ խեցեղենի հայտնի հավաքածուն, վերածել խոշորացված համայնքի աղբանոցի: Խոսքեր չեմ գտնում զարմանքս ու զայրույթս արտահայտելու: Վստահ եմ, որ համապատասխան մարմինները մինանշանակ կարգելեն այս հակամշակութային ու հակազգային խայտառակությունը»,-ֆբ-ի իր էջում ահազանգել է օգտատեր Համլետ Պետրոսյանը գրել է :