Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անծածկ տանիքի տակ չորս երեխա (տեսանյութ)

Մարզեր
Region-nCapture

Լոռու մարզի Արևածագ գյուղում բնակվող Գրիգորյանների ընտանիքի հայրը՝ Աղասի Գրիգորյանն ընդամենը 36 հազար դրամ աշխատավարձ է ստանում. «Աղբահանության գործով եմ զբաղվում.էդ 36 հազարով ալյու՞ր առնեմ, կարտոշկա՞, թե՞ էրեխին դպրոց ուղարկեմ»: Ընտանիքը ծայրահեղ աղքատության մեջ է. 1988- ի երկրաշարժից հետո տնակային պայմաններում են ապրում. «Գումարայինը չի բավարարում, որ տանը ինչ- որ բան անենք, մի բան սարքենք, ես էլ եմ շատ նեղվում, որ տանը ոչինչ չկա, ամաչում եմ, երբ մարդա գալիս»,- արցունքները զսպելով ասում է  ընտանիքի երեխաներից մեկը՝ 21- ամյա Կարինեն: Անբարենպաստ պայմաններում Գրիգորյանները 4 աղջիկ են մեծացրել, Կարինեի քույրերից երկուսն արդեն ամուսնացել են, կրտսերն էլ դեռ դպրոցում է սովորում: Կիսաքանդ տնակի առաստաղը կախվել է և ամեն պահի կարող է փլուզվել, եթե չկանխեն անձրևաջրերի հոսքը:  «Վախենում եմ գիշերները քնեմ, կարողա մեկ էլ տանիքը ընկնի վրաս, տեղ էլ չկա, որ մահճակալս տեղափոխեմ»,- անկեղծանում է Կարինեն: World Vision ընկերությունը տնակի տանիքը վերանորոգելու համար թիթեղներ է հատկացրել, սակայն Աղասին կարծում է, որ դրանք երկար չեն դիմանա: