Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք ենք այսօրվա իրականության համահեղինակը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Nikol4

Իրեն իշխանական պրոեկտ համարողներին Նիկոլ Փաշինյանը  կտրուկ պատասխան ունի. «Իրականում էդ գնահատականներով մարդն ինձ չի տալիս գնահատական, ինքն իրանա գնահատում, որովհետև ինքը դնումա իրեն իմ տեղը, ինքը ասումա՝ ես էսպիսին կլինեի մի պարագայում, եթե ես ծախված լինեի, լինեի ուրիշի պրոեկտը, ինքը ուրիշ ձև չի հասկանում» Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր երիտասարդ վերլուծաբանների հարցերին, նրանցից մեկը հետաքրքրվեց՝  արդյո՞ք քաղաքացիական հասարակության չձևավորված լինե՞լն է երկրում խնդիրների պատճառը. «Մենք էսօրվա իրականության համահեղինակն ենք, էդ փազլի վրա ամեն մեկս մի կտոր, լինի փոքր թե մեծ դրել ենք»: Այնուամենայնիվ պատգամավորն ամեն ինչ հասարակության վրա բարդելը սխալ է համարում. «Մենք Երևանում մի հատ ծառ փրկում ենք, բայց պարզվում է, որ Դիլիջանում հազար ծառ փռթեցին, հասկանու՞մ եք մենք չենք կարա մտնենք Դիլիջանի արգելոց և 10 հազար հոգու ծառ գրկենք»: Հավաքվածներից մեկը մեկնաբանություն խնդրեց ապրիլյան քառօրյայ պատերազմի վերաբերյալ: «Ես այն ժամանակ էլ նշել եմ, որ ապրիլյան պատերազմը Ռուսաստանի կողմից էր հրահրված, որ Ադրբեջանը ԵԱՏՄ կազմ մտնի, իմ կարծիքով սցենարն այդպիսին էր»,- ասաց պատգամավորը: Փաշինյանը վստահ է՝ ամեն իրավիճակից ելք կա, հոռետեսներին էլ ասելիք ունի. «Ես ընդհանրապես հրաժարվում եմ Հայաստանի զարգացման անհնարինության մասին խոսել,  բոլոր էդ մարդիկ հանձնված մարդիկ են, բայց նրանք էլ են մեր գործունեության շահառուները»: