Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ կառավարությունը դիմողի ՄԻԵԴ դիմելու իրավունքը խոչընդոտել է

Քաղաքականություն
mied

«06/03/2018թ.-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել պրն. Արամ Հակոբյանի դիմումը (փաստաբաններ Tigran Yegoryan եւ David Gyurjyan), որով դիմողի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի եւ նրա կալանքի համար հիմքերի «բավարար» եւ «վերաբերելի» լինելու մասին հարցադրումներից բացի, Հայաստանի կառավարությունը առաջին անգամ է, որ պետք է Դատարանին պատասխան ներկայացնի ՄԻԵԿ 34 հոդվածով նախատեսված իր պարտականության կատարման մասով՝ դիմողի ՄԻԵԴ դիմելու իրավունքի խոչընդոտներ հարուցելու հիմքով:

Խոսքը վերաբերում է ՄԻԵԴ կողմից Հայաստանի կառավարությանը 17/05/2017թ.-ին ՄԻԵԴ կանոնագրքի 39 կանոնի կարգով տրված հանձնարարության պահանջները կառավարության կողմից խախտելուն: Այդ հանձնարարությամբ ՄԻԵԴ-ը ուղիղ կերպով հանձնարարել/պահանջել էր պետությունից, որպեսզի այն բավարար, անընդհատ եւ պատշաճ բուժօգնություն եւ դեղորայք ապահովեր դիմողին իր կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում: Այս հանձնարարության եւ ՄԻԵԴ պահանջների խախտումը սույն գործի հիմնական հարցերից մեկն է: Սառույցը կարծես շարժվում է: Քանի դեռ մեղադրանքի կողմը դատարանում քարոզչական ֆոն ձեւավորելու համար զբաղված է ոչ վերաբերելի եւ միայն ՊՌ նպատակներով գաղտնալսումներ հրապարակելով, այս գործի իրավական կողմը արդեն ճաքերից փուլ է սկսում գալ»,-այս մասին Ֆեյսբուքում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը

 
 

 https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-181911%22]}