Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ն արտաքսեց ռուս դիվանագետներին. Սպիտակ տան հայտարարություն

Քաղաքականություն
b8a178a19887941b6dd42a29477177ff

Վաշինգտոնը որոշում է կայացրել ԱՄՆ-ից արտաքսել 60 ռուսաստանցի դիվանագետների, կապված Մեծ Բրիտանիայում ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ: Սպիտակ տան  մամլո խոսնակի հայտարարությունը ռուսական հետախուզական պաշտոնյաների արտաքսման վերաբերյալ

Այսօր նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով տասնյակ ռուսական հետախուզական ծառայողներ արտաքսվել են Միացյալ Նահանգներից և փակվել է Սիեթլում Ռուսաստանի հյուպատոսարանը՝ պայմանավորված մեր ռազմածովային բազաներից մեկին և Բոինգի գործարանին մոտ գտնվելու հանգամանքով:

Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին նման քայլի է դիմում ի պատասխան Ռուսաստանի կողմից Մեծ Բրիտանիայի տարածքում ռազմական նշանակության քիմիական զենքի կիրառմանը, որն աշխարհում ապակայունացնող գործունեություն ծավալելու Ռուսաստանի շարունակական քայլերից վերջինն էր:

Այսօրվա գործողությունները՝ միտված ամերիկացիներին լրտեսելու և ԱՄՆ ազգային անվտանգությունը վտանգող ծածուկ գործողություններ կատարելու Ռուսաստանի հնարավորությունների կրճատմանը, Միացյալ Նահանգները դարձնում են ավելի ապահով:

Այս քայլերով Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները Ռուսաստանին ցույց են տալիս, որ վերջինիս գործողություններն անհետևանք չեն մնում: Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերություններ կառուցելու շուրջ, սակայն սա տեղի կունենա միայն այն ժամանակ, եթե փոխվի Ռուսաստանի իշխանությունների վարքագիծը: