Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ում չկա վարչապետի ցանկալի թեկնածու» (տեսանյութ)

Քաղաքականություն
gorgisyan

ԱԺ ճեպազրույցներին այսօր Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ իրենց թիմը երբեք էլ չի խոստացել հեղաշրջում կամ հեղափոխություն անել, այլ խոստացել է պաշտպանել իրենց քվե տված քաղաքացիների ձայները, շահերը. «Ամեն օր մենք մեր համակիրների հետ կապի մեջ ենք։ Կան, իհարկե, մարդիկ, ոըոնք գործնականում չեն հավատացել մեր արժեքներին, ու նրանք շարունակում են քննադատել մեզ, քանի որ միակ ճանապարհը նրանք տեսնում են զինված հեղաշրջման մեջ»: Ըստ նրա` Ելքն ունի իր ճանապարհը եւ գաղափարները, հանուն որի մտնել են քաղաքականություն։  Ինչ վերաբերում է վարչապետի հնարավոր թեկնածուներին, ապա Գեւորգ Գորգիսյանի մոտեցումը միանշանակ էր. «Ինձ համար ՀՀԿ-ում չկա վարչապետի ցանկալի թեկնածու. միակ նախընտրելի մարդը կարող է լինեմ մեր թիմից։ Այսպիսի լիազորություններով, ինչպիսիք ունի ՀՀ վարչապետը նոր Սահմանադրությամբ, յուրաքանչյուր անձ, եթե ունենար ու լիներ վարչապետ, կլիներ անկառավարելի, քանի որ ոչ մեկը չի կարողանալու նրա ձեռքը բռնել հանցագործություն անելիս. նա օժտված է լինելու բացարձակ իշխանությամբ, քանի որ Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն նրա ենթակայության տակ են լինելու։ Եթե այս համակարգը մնա, եթե ՀՀԿ-ն շարունակի մնալ իշխանություն, ով ուզում է լինի, անգամ Սերժ Սարգսյանը, ոչինչ չի փոխվելու»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին հայտարարեց, որ մոտ ժամանակներս կհայտարարեն վարչապետի իրենց թեկնածուի մասին. «Իշխանությանը ձայն տվել է ժողովուրդը, կա վստահություն իշխանության նկատմամբ։ Իշխանափոխության համար պետք է հիմքեր լինեն, դրա համար պետք է սպասեն 2022թ. որ սահմանադրական ճանապարհով գան իշխանության։ Իշխանությունը մի արկղ չէ, որ գնաս, վերցնես»: