Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնցքամարտ. Կարո Մուրադը հռչակվեց աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1murad-2503

Գերմանաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադն իր կարիերայում նվաճեց հերթական չեմպիոնական գոտին: Անցած գիշեր Համբուրգում կայացած IBO-ի վարկածով կիսածանր քաշային կարգի (79 կգ) աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մրցամարտում նա նոկաուտով հաղթեց ամերիկացի Թրեւիս Ռիվեսին: 12-րդ ռաունդում Կարո Մուրադի ձեռնարկած հարվածների տարափը ռինգի մրցավարին ստիպեց ժամանակից շուտ դադարեցրնել մարտը: Այդպիսով, նա տարավ թվով 32-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում եւ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ավելացրեց նաեւ աշխարհի չեմպիոնի կոչումը: