Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ»-ի «Ջիլուտ թալա» կոչվող հանդամասում

Պաշտոնական
4ae31353bfbd03c0348cd10cdef3228f

Մարտի 24-ին, ժամը 20:21-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ջիլուտ թալա» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության 2-րդ պահաբաժնի «Ջիլուտ թալա» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:34-ին, մարվել՝ 21:45-ին: Այրվել են մոտ 2,7 հա բուսածածկ տարածք, 17 ծառ, կոճղեր և ծառի ճյուղեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության 6 աշխատակից: