Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ

Սպորտ
a1aronyan-2-2

Շախմատի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Նա 4 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակ: Ռուսաստանցի շախմատիստը վաստակեց 6,5 միավոր եւ ընհուպ մոտեցավ մրցաշարի առաջատարներին՝ Ֆաբիանո Կարուանային ու Սերգեյ Կարյակինին, որոնք ունեն 7-ական միավոր: Ի դեպ, վերջինս այս տուրում հաղթեց հենց ամերիկացի շախմատիստին:   Առաջին տեղի համար կպայքարեն նաեւ Դին Լիժենն ու Շաքրիյար Մամեդյարովը, որոնք Ալեքսանդր Գրիշչուկի նման վաստակել են 6,5-ական միավոր: Հարկ է նշել, որ չինացի շախմատիստն այսօր հաղթել է հենց ադրբեջանցի ախոյանին:   Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ մարտի 26-ին կկայանա նախավերջին 13-րդ տուրը: Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի առաջատարներից մեկի՝ Ֆաբիանո Կարուանայի հետ: