Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Էստոնիային (տեսանյութ)

Սպորտ
a1hajastan-estonia

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մրցաշրջան-2018-ը սկսեց Էստոնիայի ընտրանու հետ ընկերական խաղով: Առաջ անցնելով նշենք, որ «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց դժգույն եւ գոլազուրկ ոչ-ոքիով:   Հայաստանի հավաքականն ոչնչով աչքի չընկավ ամբողջ հանդիպման ընթացքում: Ճիշտ է, եղան գրոհներ, հարվածներ մրցակցի դարպասին, բայց դրանք հախուռն էին, հանպատրաստից եւ իրենցից մեծ վտանգ չէին պարունակում: Մեր թիմի խաղը ոչ մի տպավորություն չթողեց. չկար նախապես կազմված կոնկրետ տակտիկա, ֆուտբոլիստների առջեւ, կարծես, կոնկրետ առաջադրանք չէր դրված:   Էստոնիայի հավաքականն ավելի կազմակերպված տպավորություն թողեց, քանի որ մեծ ուժերով պաշտպանվում էր եւ դիմում հակագրոհների: Բացի այդ, էստոնացիները նախապես պատրաստված կոմբինացիա էին կիռարում, երբ Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակի շրջանում գնդակը եզրից խաղի մեջ էին մտցնում: Մեր պաշտպաններն այդ ժամանակ պարզապես կատաղի օդային մարտեր էին մղում էստոնացիների բարձրահասակ հարձակվողների հետ:   Սակայն, այս խաղը հերթական անգամ ցույց տվեց, որ երբ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի չի առանձնանում իր վարպետությամբ, ապա մեր թիմը չի կարողանում հաղթել մրցակցին: Նախորդ երկու ընկերական խաղերում նա երկու գոլ էր հեղինակել, եւ հավաքականը հաղթանակ էր տարել: Այս անգամ Հենրիխ Մխիթարյանին չհաջողվեց ոչ գոլ խփել, ոչ էլ գոլային փոխանցում տալ: Հուսանք, որ այդ դադարը նրա մոտ կարճ կտեւի եւ արդեն Լիտվայի հետ ընկերական խաղում մենք կտեսնենք թիմի իսկական առաջատարի:   Իսկ առայժմ բավարարվենք նրանով, որ մեր թիմն առանց պարտության սկսեց նոր մրցաշրջանը:           https://youtu.be/OvKukyq7aBU