Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Ալեքսանդր Գրիշչուկ - Լեւոն Արոնյան. Տարբեր հավակնությունների մրցամարտ  (տեսանյութ)

Սպորտ
sport-aronyan-12-tur-1

Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում այսօր տեղի կունենան 12-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի ոռւսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մեր շախմատիստն արդեն դուրս է մնացել եզրափակիչ ուղեգրի համար պայքարից, քանի որ 3,5 միավորով զբաղեցնում է վերջին 8-րդ տեղը եւ արդեն ոչ մի կերպ չի կարող հասնել մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանային, որը իր ակտիվում ունի 7 միավոր: Ալեքսանդր Գրիշչուկը 6 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը եւ դեռեւս պայքարում է հաղթողի կոչման համար: Ալեքսանդր Գրիշչուկ - Լեւոն Արոնյան պարտիան մեկնարկելու է Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին: Մազասերները դրա ընթացքին կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում: