Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մերժիր Սերժին» նստացույց ՀՀկ- դռան առաջ (տեսանյութ)

Քաղաքականություն
cnadcr64PAQ

«Մերժիր Սերժին» կարգախոսի ներքո տասնյակ ցուցարարներ երթի էին դուրս եկել. նրանց պահանջը մեկն է՝ կանխել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը վարչապետի պաշտոնում: Տասնյակ ցուցարարների շարքում կային և քաղաքացիական ակտիվիստներ և քաղաքական գործիչներ. երթին մասնակցում էին  նաև «Հանուն Հայաստան պետության» ճակատի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները: «ՔՊ»-ից Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երթին մասնակցում է և որպես քաղաքացի և որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ. մեր հարցին, թե դա արդյո՞ք նշանակում է, որ «ՔՊ»-ն  հավանության է արժանացրել այս նախաձեռնությանը Սիմոնյանը դրական պատասխան տվեց. «Մեր կուսակցությունը միշտ էլ աջակցել է նմանատիպ ակցիաներին»: Ամեն ինչ հարթ էր ընթանում մինչ երթի մասնակիցներից ոմանք որոշեցին փակել Աբովյան փողոց- Հանրապետության Հրապարակ հատվածը. վարորդներից ոմանք իրենց աջակցությունն էին հայտնում երթի մասնակիցներին, շատերն էլ զայրանում էին, նրանցից մեկը կոպին խաղտում արեց՝ ցուցարարներին շրջանցելով մտավ հրապարակի ոչ երթևեկելի հատված, մեկ ուրիշն էլ այնքան էր շտապում, որ կանգ առնել չէր պատրաստվում՝ չնայած մեքենայի դիմաց ցուցարարներ էին կանգնած: Ի վերջո կրքերը հանդարտվեցին և ցուցարարները երթով հասան «ՀՀԿ» գրասենյակ: «Մերժիր Սերժին» նստացույց ՀՀկ- դռան առաջ «Մերժիր Սերժին» կարգախոսի ներքո տասնյակ ցուցարարներ երթի էին դուրս եկել. նրանց պահանջը մեկն է՝ կանխել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը վարչապետի պաշտոնում: Տասնյակ ցուցարարների շարքում կային և քաղաքացիական ակտիվիստներ և քաղաքական գործիչներ. երթին մասնակցում էին  նաև «Հանուն Հայաստան պետության» ճակատի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները: «ՔՊ»-ից Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երթին մասնակցում է և որպես քաղաքացի և որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ. մեր հարցին, թե դա արդյո՞ք նշանակում է, որ «ՔՊ»-ն  հավանության է արժանացրել այս նախաձեռնությանը Սիմոնյանը դրական պատասխան տվեց. «Մեր կուսակցությունը միշտ էլ աջակցել է նմանատիպ ակցիաներին»: Ամեն ինչ հարթ էր ընթանում մինչ երթի մասնակիցներից ոմանք որոշեցին փակել Աբովյան փողոց- Հանրապետության Հրապարակ հատվածը. վարորդներից ոմանք իրենց աջակցությունն էին հայտնում երթի մասնակիցներին, շատերն էլ զայրանում էին, նրանցից մեկը կոպին խաղտում արեց՝ ցուցարարներին շրջանցելով մտավ հրապարակի ոչ երթևեկելի հատված, մեկ ուրիշն էլ այնքան էր շտապում, որ կանգ առնել չէր պատրաստվում՝ չնայած մեքենայի դիմաց ցուցարարներ էին կանգնած: Ի վերջո կրքերը հանդարտվեցին և ցուցարարները երթով հասան «ՀՀԿ» գրասենյակ, Սերժ Սարգսյանի պատկերով ծաղրանկար դրեցին գրասենյակի դռան առաջ ու նստեցին՝ «Սերժիկ հեռացիր» և «Մերժիր Սերժին» կոչերը վանկարկելով: Մոտ 30 րոպե տևած նստացույցից հետո ցուցարարները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ միացան  արդեն չորրորդ օրն այնտեղ  նստացույց անցկացնող ակտիվիստներին: Հաջորդ երթը նախատեսված է ապրիլի 9-ին: