Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը Ծաղկազարդ է

Հասարակություն
unnamted

Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Ըստ Ավետարանի՝ Քրիստոս Երուսաղեմ մտավ ավանակին նստած, իսկ ժողովուրդը նրան դիմավորեց որպես թագավոր: Մարդիկ իրենց հագուստներն ու արմավենու ճյուղերն էին փռում Քրիստոսի ոտքերի տակ: Մանուկները փառաբանում էին Տիրոջը։Մարտի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այդ օրը` ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Ս. Պատարագ, և ցանկացողներն, առանց պահքը խախտելու, կարող են Ս. Հաղորդություն ստանալ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր:  Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Մանուկների օրհնության կարգ:  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի շարք եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ:  

Ծաղկազարդի տոնին նախատեսվող միջոցառումներն Արարատյան Հայրապետական թեմում

 

Մարտի 25-ին՝ հավարտ Ս. Պատարագի. 
  • Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց և երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ տեղի կունենա տոնական միջոցառում մուլտհերոսների մասնակցությամբ, կավճանկար և տոնական տորթի հյուրասիրություն:
  • Դավիթաշենի ՍՆահատակաց եկեղեցում  կկատարվի համայնքի բոլոր մանկապարտեզների սաների օրհնության կարգ:
  • Ս. Երրորդություն եկեղեցու բակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ՀԲԸՄ Մալաթիայի Հայորդաց տան սաների և Ս. Երրորդություն եկեղեցու պարի խմբերի ու երգչախմբերի մասնակցությամբ տեղի կունենա տոնական համերգ:
  • Նորագավիթի ՍԳևորգ եկեղեցու բակում տեղի կունենա ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից հավաքված գումարը կտրվի համայնքի կարիքավոր ընտանիքներին (զինվորների ընտանիքներ):
  • Կաթողիկե Ս.Աստվածածին եկեղեցու բակում ելույթ կունենան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Հայորդաց տների սաները:  
  • Ավանի ՍԱստվածածին եկեղեցու բակում փոքրիկ երեխաների մասնակցությամբ տեղի կունենա տոնական միջոցառում:
  • Մալաթիայի ՍԱստվածածին եկեղեցում կարիքավոր ընտանիքի երեխաներին կբաշխվեն տոնական նվերներ:
  • Էրեբունի համայնքի կենտրոնական այգում ժամը 17:00-ին տեղի կունենա Ծաղկազարդին նվիրված համերգ:
  • Մասիսի ՍԹադեոս եկեղեցու բակում երեխաների համար կկազմակերպվի կավճանկարչության մրցույթ:
  • Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցում համայնքի անդամները տոնի մասին թատերական բեմադրություն կներկայացնեն: