Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը պարտվեց նաեւ Սերգեյ Կարյակինին

Կարևոր լուրեր Սպորտ
a1aronyan-1-1

Բեռլինում կայացավ շախմատի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրը:   Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց Սերգեյ Կարյակինի հետ եւ ցավալի պարտություն կրեց: Նշենք, որ նախորդ տուրում նա տանուլ էր տվել վերջինիս հայրենակից Վլադիմիր Կրամնիկին:   Լեւոն Արոնյանը 3,5 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը: Նա վերջնականորեն դուրս մնաց եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարից:   Սերգեյ Կարյակինը երրորդ հաղթանակը տարավ մրցաշարում, վաստակեց 6 միավոր եւ ավելի մոտեցավ առաջատար Ֆաբիանո Կարուանային: Այժմ նրանց բաժանում է ընդամենը մեկ միավոր:   Հաջորդ 12-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի ռուսաստանցի մեկ այլ շախմատիստ՝ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: