Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շարմազանովնա խփելու թիկունքից» Թամարա Հովհաննիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
A33SgPk5Qto

Դերասանուհի Թամարա Հովհաննիսյանը  իշխանությանը խորհուրդ է  տալիս  գրքեր կաևդալ. «Եթե Շեքսպիր կարդացած լինեին, կիմանային, որ էդպես են վերջանում, իրար հոշոտում են, մեջքից խփում են, զարմացած շրջվումա Հուլիոս Կեսարը ու ասումա՝ և դու Բրուտոս, ես պատկերացնում եմ էդ պահն արդեն և ինձ թվումա Շարմազանովնա խփելու թիկունքից, վերջին հարվածը»: «Ժովովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կիսում է դերասանուհու կարծիքը. «Եթե էստեղ ժողովուրդը հավաքվեց իրանք բաժանվելու են,բեկորների են վերածվելու»: Իսկ րոպեներ անց Պետրոս Մակեյանը ելույթ  է ունենում ամբիոնից ։ Հանուն Հայաստան պետության ճակատը հերթական հանրահավաքն է անցկացնում.  «Մենք առաջարկում ենք մարտի 1-ի գործը բացահայտենք, հրապարակային դատավարություն սկսենք այստեղ, ժողովրդի աչքի առաջ, մինչև ապրիլի 9-ը պիտի կայացնենք դատավճիռը: Այն պետք է լինի ժողովրդի վճիռը, որը կկատարվի առաջին լեգիտիմ իշխանության կողմից. այն խցերը որտեղ հիմա մեր տղաներն են, պիտի ազատվեն և նրանց փոխարինեն գլխավոր պատասխանատուները»: «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող անդամ Ալբերտ Բաղդասարյանը նույնպես առաջարկ ունի. «Պետք է ստեղծվի ժամանակվոր կառ, որը պիտի լինի 1-ից 2- տարով, որը պիտի կարգավորի սահմանադրությունը, պետք է հզոր պետություն ստեղծենք, եթե չենք հասկանում, որ գլխավորը սահմանադրությունն է, որ կեղծ է, ոչինչ չենք կարող անել: Ալբերտ Բաղդասարյան ճակատի համակարգող խորհրդի անդամ»: Ճակատը հանրահավաքով իր բողոքն է արտահայտում Նոր Հայաստան փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա  ընկերներին՝ 3.5-ից մինչեւ 10,5 ամսով դատապարտելու դեմ։   Նշենք,որ  «Հանուն Հայաստան պետության»  ճակատը  մշակում է շուրջօրյա գործողությունների ծրագիր, որոնք սկսելու են ապրիլի 9-ից ՝  կանխելու Սերժ Սարգսյանի վարչապետությունը։ Բայց  դա, ըստ բանախոսների, հնարավոր միայն  է համաժողովրդական ընդվզման միջոցով։ Ճակատի հաջորդ հանրահավաքը կկայանա հաջորդ ուրբաթ՝ մարտի 30- ին: