Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղասահքի Հայաստանի պարային զույգը դուրս մնաց պայքարից

Հասարակություն
a1figurni-

Միլանում ընթացող գեղասահքի 2018թ աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան պարային զույգերը:   Թինա Կարապետյան-Սայմոն Սենեկալ հայկական զույգը կարճ ծրագրում վաստակեց 58,64 միավոր եւ զբաղեցրեց 22-րդ տեղը: Ավաղ, մեր մարզիկներին չհաջողվեց տեղ զբաղեցնել ուժեղագույն 20-յակում եւ մտնել եզրափակիչ փուլ:   Սակայն նրանց հաջողվեց առաջ անցնել Ֆինլանդիայի, Անգլիայի, Սլովակիայի, Չեխիայի, Հունգարիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Ավստրալիայի եւ Իսրայելի ներկայացուցիչներից:   Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը այս առաջնությունում հաղթահարել է որակավորման փուլը եւ մարտի 24-ին հանդես կգա եզրափակիչ մրցաշարում: