Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց ԱՄԷ-ի թիմին

Կարևոր լուրեր Սպորտ
a1hajastan-19-1

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը անհաջող սկսեց ելույթները ԱՄԷ-ում մեկնարկած «Դուբայի գավաթ-2018» միջազգային մրցաշարում:   Այսօր կայացած առաջին խաղում մեր պատանեկան հավաքականը 0:4 հաշվով պարտվեց տանտերերի այդ տարիքային հավաքականին: Մրցակիցը երկու գոլ խփեց առաջին, նույնքան՝ երկրորդ խաղակեսում:   Հաջորդ հանդիպումը Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի մարտին 25-ին: Այդ օրը մեր թիմը կմրցի Սաուդյան Արաբիայի պատանեկան հավաքականի հետ: