Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Հանրահավաք. «Հանուն Հայաստան Պետության» ճակատ (տեսանյութ)

Քաղաքականություն
29340964_1768735839856507_1406965506_n

«Հանուն Հայաստան պետության» ճակատն այսօր՝ մարտի 23-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնում։ «Կքննարկվեն վարչակարգի կողմից Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի հետ հաշվեհարդարի փորձը, իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի վարչապետության մասին հայտարարության հետևանքները, ինչպես նաև ապրիլի 9-ից սկսվող հուժկու շուրջօրյա գործողությունների ծրագիրը»,- նշված է հայտարարությունում։

Նշենք, որ մամուլի տեղեկություններով, նախօրեին «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները մի քանի փակ հանդիպումներ են ունեցել Ազատամարտիկների միության անդամների հետ՝ միասնական օրակարգով հանդես գալու նպատակով:

Ճակատի անդամները հրավիրել են նաև Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ տեղեկությունների, չի ընդունել հրավերը և ճակատի անդամների հետ հանդիպման չի գնացել: Հանդիպումների նպատակը Սերժ Սարգսյանի վարչապետության խոչընդոտումն է: Եթե միավորումը կայանա, հնարավոր է, որ պայքարը տեղափոխվի Ազատության հրապարակ, կլինեն շուրջօրյա նստացույցեր: Որոշվել է ապրիլի 9-ից շուրջօրյա հանրահավաքների շարք սկսել, իսկ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը մինչեւ մարտի 31-ը շարունակելու է իր նստացույցը։

Հաջորդ հանրահավաքը կայանալու է մարտի 30-ին, ժամը 18:30-ին։

Նշենք, որ «Չեք անցկացնի» երիտասարդական նախաձեռնությունն էլ վաղը՝ մարտի 24-ին երթ է անելու «ՄերժիրՍերժին» կարգախոսով։