Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեխական ավիաուղիները» սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Պրահա- Երևան- Պրահա երթուղով

Կարևոր լուրեր Պաշտոնական
czech-airlines-a320-ams-rf

Czech Airlines («Չեխական ավիաուղիներ») ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Պրահա- Երևան- Պրահա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:                  Չվերթների մեկնարկը կտրվի սույն թվականի հունիսի 8-ին: Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին: ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն