Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալը» պաշտոնապես առաջարկություն է արել Նեյմարին

Սպորտ
sport-real

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը առաջարկությամբ դիմել է Փարիզի «ՊՍժ»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին՝ թագավորական թիմ տեղափոխվելու համար: Ինչպես տեղեկացնում է բրազիլական UOL Esporte կայքը, ֆուտբոլիստը եւ նրա գործակալը քննարկում են մադրիդյան ակումբի կողմից արված պայմանները: Ըստ աղբյուրի, Նեյմարը փարիզյան ակումբի ղեկավարության առջեւ նոր պայման է դրել եւ շաբաթական պահանջել է 1,1 մլն եվրո աշխատավարձ, հակառակ դեպքում սպառնացել է հեռանալ թիմից: Հավելենք, որ ֆուտբոլիստը վերջերս է վիրահատության ենթարկվել Ֆրանսիայի առաջնության խաղում վնասվածք ստանալու պատճառով: Առայժմ պարզ չէ, թե որքան ժամանակից հետո ֆուտբոլիստը կարող է սկսել մարզումները: Հիշեցնենք, որ անցած տարվա ամռանը «ՊՍԺ»-ն «Բարսելոնայից» Նեյմարին ձեռք է բերել 222 մլն եվրոյով: Ընթացիկ մրցաշարջանում բրազիլացի հարձակվողը ֆրանսիական թիմի կազմում անցկացրել է 30 հանդիպում եւ խփել 29 գոլ: