Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Էստոնիա հանդիպումը կսպասարկեն վրացի մրցավարները

Սպորտ
sport-hajastan-estonia

Մարտի 24-ին կայանալիք Հայաստան - Էստոնիա ֆուտբոլի ընկերական հանդիպումը կսպասարկեն վրացի մրցավարները: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Գլխավոր մրցավարն է Գեորգի Վադաչկորիան, մրցավարի օգնականներն են Զազա Պիպիան եւ Դավիթ Չիգոգիձեն: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Արման Ալաբերքյանը Հայաստանից: Հայաստան - Էստոնիա ֆուտբոլի ընկերական հանդիպումը տեղի կունենա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 18:00-ին: Խաղի տոմսերը վաճառվում են միմիայն մարզադաշտի տոմսարկղերում: