Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուբերկուլյոզից բուժվում են, բայց հետո թոքերի քաղղկեղից են մահանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
tuberkulyoz1

Վաղը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է.  «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց ծխելու վնասների մասին իրազեկման ակցիա էր կազմակերպել: Ծխող ու տուբերկուլյոզով հիվանդ մարդն ավելի արագ է մյուսներին վարակում Կազմակերպության հայկական առաքելության հաղոդակցության բաժնի պատասխանատու  Շուշաննա Առաքելյանը նշում է, որ թոքերի քաղցկեղով հիվանդ մարկանց 80 տոկոսը ծխողներ են.  «Շատ հաճախ մենք տուբերկուլյոզով հիվանդին երկու տարի բուժում ենք, հասնում ենք հաջողության, իսկ հետո վերջում հիվանդը մահանում է թոքի քաղքցկեղից, ինչու, որովհետև տարիներ շարունակ ծխել է, ծխելն քաղղկեղի այլ տեսակներ էլ է առաջացնում, ինչպես նաև իմպոտենցիա տղամարդկանց մոտ»: Ակցիա մասնակիցներն անցորդներին հրավիրում էին նիկոտինային կախվածության մասին հարցաթերթիկ լրացնելու, որից հետո էլ ծխելու վնասների մասին թռուցիկներ էին բաժանում: Մի դպրոցական մեզ հետ զրույցում նշեց, որ փորձում է համոզել մյուսներին չծխել. «Դասարանցիներիս շարքում ծխողներ կային, մի երկու հոգու համոզել եմ թողնել այդ սովորությունը»