Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ գյուղնախը հորդորում է ամուր փակել ջերմոցների օդանցքները

Պաշտոնական
jermoc

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է  Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  հիդրոմետ ծառայության տեղեկատվության`  ս.թ. մարտի 24-ին` կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր, հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ-ի, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում՝ 20-25 մ/վրկ-ի: Քամու արդյունքում հնարավոր վնասները նվազեցնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է ուշադրության կենտրոնում պահել ջերմոցները, մասնավորապես  լրացուցիչ ամրացնել թաղանթապատ ջերմոցների ծածկերը, ամուր փակել ջերմոցների օդանցքները: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին