Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կներկայացնի ճանապարհային քրատեզը (տեսանյութ)

Քաղաքականություն
A27IBf6ebg0

Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության՝ Ելքը կսկսի 14+4 պայմանական բանաձեւով գործողությունների ծրագիր: «Մի փոքրիկ երանգ բացահայտեմ՝ մեր 14 օրվա գործողությունները ուղղված են լինելու ձեր ասած հարցի առաջին մասին, իսկ 4 օրվա գործողությունները՝ 2-րդ մասին»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:     Ըստ  Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական ուժն կմոբիլիզանցնի մարդկանց դեպի պայքար, ապա՝ կուղղորդի եւ կդառնա նրա հաղթանակի երաշխավորը: Մյուս շաբաթ նա Ելքի իր գործընկերներին արդեն ամբողջական կներկայացնի ճանապարհային քարտեզը, թե կոնկրետ ինչ գործողություններ են անհրաժեշտ. «Եթե լինի ժողովրդի կամարտահայտում, հիմա՝ այս Սահմանադրությամբ ավելի հեշտ է իշխանափոխությունը անելը, քան նախորդ Սահմանադրությամբ: Երբ մենք նախատեսել ենք այդ քաղաքական պրոցեսները, էդ ժամանակ Սերժ Սարգսյանը ոչ մի պաշտոն չի ունենալու, այսինքն՝ ոստիկանության եւ ԱԱԾ վրա առնվազն ֆորմալ առումով հրամանատարի կարգավիճակ չի ունենալու եւ բանակի վրա, եւ հետո՝ Կառավարություն չի լինելու: Եթե քաղաքական ժարգոնով արտահայատվելու լինենք՝ իշխանությունը հրապարակում գցած է լինելու ու եթե պարզվի, որ կա ժողովուրդ, որ պատրաստ է գնալ ու վերցնել այդ իշխանությունը, ինքը կգնա ու կվերցնի»:             Ելք դաշինքի մաս կազմող ՔՊԿ-ն իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան՝ ապրիլի 13-ից սկսած հանրահավաքներ, երթեր անցկացնելու համար: Արգելվել է նստացույցեր անցկացնել, ինչպես նաեւ՝ երթով անցնել Բաղրամյան պողոտան. «Հիմնավորումները շատ ծիծաղելի են, դա բացարձակապես անհիմն որոշում է»:             Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրմանը, ապա Նիկոլ Փաշինյանն այդ հարցում եւս չի շտապում. «Ինչու մենք պետք է այդ հարցում շտապենք, եթե ՀՀԿ-ն անգամ չի շտապում»: