Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 ՀՀԿ անդամատոմսը նետեց նախագահականի դիմաց    (տեսանյութ)

Հասարակություն
HHK-andamatoms

Գյումրեցի Ռուզաննա Ադանալյանն  այսօր  ՀՀԿ-ի իր անդամատոմսը նետեց նախագահական նստավայրի դիմաց:  «Եկել եմ նախագահին, որպես կուսակցակայն ընկեր հայտնեմ, որ հրաժարվում եմ այս տոմսից եւ անամոթություն եմ համարում լինել այս կուսակցության անդամը, որքան հասկացա ՀՀԿ-ական են բոլոր իրավապահ պաշտոնատար անձինք, ովքեր ներկա պահին հանցագործներ են, ուստի անպատվաբեր է ինձ համար լինել հանցավոր կուսակցության ներսում»,- ասաց Ռուզաննա Ադանալյանը: Ռուզաննա Ադանալյանն արդեն  չորս տարի պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարադատության կայացման համար: Շիրակի մարզի  ընդհանուր իրավասության դատարանը գործով միակ ամբաստանյալին՝ Արթուր Մարտիրոսյանին,  դատապարտվել է  11 տարվա ազատազրկման: Ռուզաննա Ադանալյանը պնդում է՝ որդու սպանությունը եղել է խմբակային և ոչ թե մեկ անձի կողմից, ինչպես ներկայացված է քրեական գործում:     Իսկ  նախաքննական մարմինը կոծկել է ամեն ինչ եւ այսօր միայն մեկ անձ է պատիժը կրելու: