Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանի մասին հայհոյանքներն էլ ե՞ն հհկ-ականները տարածելու». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Nikol-Pashinyan

Պավլիկ Մանուկյանն իր հեռախոսազանգերում Սերժ Սարգսյանի մասին ոչինչ չի ասել։ Ինչի՞ չեն հրապարակում, ես առաջարկում եմ՝ Սերժ Սարգսյանի մասին ասվածը հրապարակվի, հետո նոր կվերադառնանք իմ մասին ասվածին։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նման հարցադրումներով անդրադարձավ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով նիստի ժամանակ հրապարակված Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցներին։ Դրանցում Պավլիկ Մանուկյանն ասում է. «Զուրաբյանին ու Նիկոլին թող քցեն զիբիլի վեդրոն։ Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն։ Եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գանգին խփեք։ Նիկոլ Փաշինայնը հավելեց. «Եթե պարզվի՝ Սերժ Սարգսյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանք է տվել, հանրապետականները նույն խրախճանքով դա տարածելու ե՞ն»։ Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավճիռը որակեց որպես քաղաքական հաշվեհարդար Սերժ Սարգսյանի կողմից։