Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես չգիտեմ, որ Սեֆիլյանի անունը կա դասագրքերում և որ դասագրքերը տարվա կեսին փոխվում են. Ա․ Վարդանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Axvan-Vardanyan

Պաշտպանները կարող են դիմել վերաքննիչ դատարան և մինչև վերջ շարունակել». Աղվան Վարդանյան ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը փաստում է՝ անկախ Հայաստանի պատմության մեջ քաղբանտարկյալներ իհարկե եղել են, սակայն հրաժարվում է մեկնաբանել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը։ «Ես դատարանի վճիռները չեմ մեկնաբանում։ Պաշտպանները կարող են դիմել վերաքննիչ դատարան և մինչև վերջ շարունակել»։ Դիտարկմանը՝ արդյո՞ք հաշվի չի առնվում արցախյան պատերազմին մասնակցությունը, վերջինս նշեց. «Որևէ մեկը չի ժխտում Սեֆիլյանի մասնակցությունը արցախյան ազատամարտին, բայց մարդն ունենում է կյանքի տարբեր փուլեր և տարբեր դրսևորումներ կարող է ունենալ»։ Հարցին՝ ինչու՞ են պատմության դասագրքերից հանվում Ժիրայր Սեֆիլյանի անունը, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ չգիտեր էլ, թե նրա անունը կա դասագրքերում։