Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

"Բարի նպատակներով է սալապատված դժոխքի ճանապարհը" (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
parliament

ԱԺ-ում այսօր "Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին" ՀՀ օրենքի նախագծում լրացումներ կատարելու մասին հարցի քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ փաթեթում ներառված օրենքների մեծ մասն իրար հետ կապ չունեցող նախագծեր են, որհ դատապարտելի պրակտիկա է. "Պարոն Հարությունյան, խնդրում եմ ներկայացնել` որ առաջարկն, ինչի համար եք մերժել"։  Նախագիծը ներկայացնում է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Նա նշեց, որ Ելքի առաջարկությունների զգալի հատվածի մասին խոսել են. "Ելքն առաջարկում է վերադասավորել Կառավարության կառուցվածքը, սակայն այն, ինչ ներկայացրել ենք, սա քաղաքական որոշում է։ Մենք, դիտարկելով մեր կադրային ռեսուրսները, դրանից հետո ենք նման առաջարկ անում։ Մյուս կառավարությունը այլ կառուցվածք կարող է ներկայացնել, քանի որ սա կարծրացած նախագիծ չէ։ Մյուս առաջարկը վերաբերում էր ոստիկանության զորքերի թվի հրապարակմանը։ Վտանգավոր բան եք առաջարկում. այդ ինֆորմացիան մեր հակառակորդը սիրով կընդունի ու այդպիսով լավագույն ծառայությունը չէ, որ կմատուցեք երկրին։ Բանն այն է, որ ոստիկանության զորքերը մտնում են ընդհանուր զորքերի մեջ": Էդմոն Մարուքյանն ի պատասխան խոսեց Դավիթ Հարությունյանի մեղադրանքի մասին. "Թե ում ենք ծառայություն մատուցում` մենք ծառայում ենք ՀՀ քաղաքացիներին, իսկ այսպիսով դուք ոստիկանական երկիր եք ձեւավորում, մինչդեռ մենք միջազգային չափանիշներին ենք բոըել նախագիծը։ Կարող եք մերժել մեր առաջարկները, սակայն նամյոկ անել, թե ծառայություն ենք մատուցում թշնամուն, դա կոռեկտ չէ ու վիրավորական է։ Երեւանի քաղաքապետարանի նիստերի լուսաբանման հետ կապված նախագիծը կապ չուներ նեըկայացված փաթեթի հետ, ըստ որի` լրագրողների աշխատանքը քաղաքապետարանում խոչընդոտվում է": "Ընդհանրապես, բարի նպատակներով է սալապատված դժոխքի ճանապարհը։ Ես ամենեւին չեմ կարծում, որ սահմանափակել ենք լրագրողների աշխատանքը։ Օրինակ` ԱԺ-ում նրանք ազատ են։ Բերեք մի քանի փաստ, որ ԱԺ-ում լրատվամիջոցները սահմանափակված են լուսաբանման առումով։ Այս նախագիծն ամբողջովին կրկնում է ԱԺ մոդելը, մեկ միլիմետր չի տարբերվում` նիստերը ուղիղ հեռարձակվում են, արդյունքում ու մենք ենք ԶԼՄ-երին ենք խոչընդոտում, ոչ նրանք` մեզ": Հարակից զեկուցող ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն իր ելույթում հայտարարեց, որ այսպիսով քաղաքական պատասխանատվության օբյեկտ են դարձնում պետական ապարատը, հետեւաբար նաեւ` հասարակական վերահսկողության օբյեկտ. "Ցանկացած պարագայում ունենում ենք ամբողջովին քաղաքական պատասխանատու ապարատ։ Մենք ոչ թե սուպերվարչապետի օբյեկտ ենք ստեղծում, այլ քաղաքական պատասխանատվություն կրող օբյեկտ։ ԱԱԾ եւ ոստիկանությունը ինչու նախարարություններ չեն դառնում, քանի որ նրանք հատուկ ծառայություն մատուցող մարմիններ են։ Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը կուզենա նրանց դարձնել քաղաքական մարմին։ Ոչ, նրանք հատուկ մասնագիտացված մարմիններ պետք է լինեն` մաքսիմում ապաքաղաքականացված, որոնց համար քաղաքական պատասխանատու է հանդիսանում վարչապետը": Էդմոն Մարուքյանը նմաեց, որ Միջազգային ներդրումների եւ բարեփոխումների, ինչպես նաև` Սփյուռքի նախարարությունները միանան ԱԳՆ-ին, Կառավարությանն առընթեր մարմինները ներառվեն նախարարությունների կազմում. "Դուք ցույց եք տալիս, որ սահմանադրական բարեփոխումներից հետո որեւէ բան չի փոխվել երկրում։ Եթե քաղաքական պատասխանատվություն ունենային ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը, ապա կգային ԱԺ ու մեր հարցերին կպատասխանեին, այսինքն պարլամենտական կառավարմանը դեմ բան եք անում։ Իսկ որ լսումներ անենք, վարչապե?տն է գալու։ Այ, էսպես է լինում, ու բացահայտվում է կեղծ պարլամենատական կառավարումը, ու այդ պրոցեսը հիմա ցայտուն երեւում է։ Այսօր վարչապետը պատասխանատվություն չի կրում ԱԱԾ ու ոստիկանության համար, քանի որ նրանց հիմա նշանակում է ՀՀ նախագահը։ Մինչդեռ Ելքը ներկայացրել է Կառավարության այլընտրանքային կառուցվածքի ծրագիր։ Ուզում եմ սպասել, թե ապրիլից հետո պարոն Կոստանյանը ոնց է հանձնաժողով հրավիրելու վարչապետին ու հարցեր տալու": Գեւորգ Կոստանյանը տեղից նրան դեմքի մկմիկայով դրական ազդանշան տվեց։ Դավիթ Հարությունյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ ժողովրդավարությունը չի նշանակում ամենաթողություն։  "Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին" օրենքի նախագիծն ընդունվեց 63 կողմ, 26 դեմ ձայներով։