Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«35 օրենքանոց փաթեթը քննարկում են մեկ օրանոց ընթացակարգով» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled5

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ առանց ընդմիջման են աշխատելու։ Այս հայտարարությունը տարաձայնություններ առաջացրեց։Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ դա անընդունելի է` նախագծերը պետք է մանրամասն քննարկել։ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւս հայտարարեց, որ մանրամասն քննարկել ասելով նկատի ունեն այն, որ 35 օրենքանոց փաթեթը քննարկում են մեկ օրանոց ընթացակարգով. «Ընդմիջումներից օգտվում ենք` հասկանալու` որ նախագիծն է ընդունվել կամ ոչ, կամ ինչ է տեղի ունեցել նախագծերում»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց. «Կարծում եմ` բոլորս պետք է հասկանանք, որ մեր աշխատատեղը այստեղ է, եթե ինչ-որ մեկը շտապում է, թող գնա։ Մենք պետք է աշխատենք մինչեւ օրակարգի սպառումը»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց. «Քանի որ նիստը արտահերթ է, շատ հաճախ նման դեպքեր ենք ունեցել, պետք է ավելի օպերատիվ աշխատենք, ու եթե անհրաժեշտ լինի, հետագայում եւս մի նիստ կավելացնենք։ Շտապող չկա, կաշխատենք մինչեւ ուշ ժամ, մինչեւ օրակարգը սպառվի»։