Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 22-23-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Վերին Կարմիր Աղբյուր բնակավայրի հյուսիսային մասում այրվել է 1 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի հին գերեզմանատուն տանող ավտոճանապարհին՝ 300 քմ, Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164-րդ կմ-ին հարակից տարածքում՝ 1500 քմ խոտածածկույթ, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 6-րդ կմ-ին՝ մոտ 1 հա, Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղին հարակից տարածքում՝ մոտ 1 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: