Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Show must go on.... (տեսանյութ)

Սպորտ
29511284_1764615163599179_318265923216936722_n

«Մանչեստեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ խզել է Զլատան Իբրահիմովիչի պայմանագիրը՝ ֆուտբոլիստի խնդրանքով: «ՄՅու»-ն շնորհակալություն է հայտնել խաղացողին թիմի նվաճումներին նպաստելու համար ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում: Իբրահիմովիչն իր հերթին շնորհակալություն է հայտնել «Յունայթեդին». «Մեծ բաները եւս ավարտվում են, եւ ժամանակն է առաջ շարժվել՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկու ֆանտաստիկ մրցաշրջաններից հետո: Շնորհակալություն ակումբին, երկրպագուներին, թիմին, մարզիչին, աշխատակազմին եւ բոլոր նրանց, ովքեր կիսեցին իմ պատմության այս հատվածը», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ֆուտբոլիստը: Այսօր հայտնի էր դարձել, որ շվեդ հարձակվողը մոտ է «Լոս Անջելես Գելեքսի» տեղափոխվելուն: Հիշեցնենք, որ ծանր վնասվածքից հետո Իբրահիմովիչը 2017 թվականի դեկտեմբերին կրկին լուրջ վնասվածք ստացավ և մինչև օրս խաղադաշտ դուրս չէր եկել: Հենրիխ Մխիթարյանը իր ՖԲ-ի էջում  մի փոքր կատակով եւ ջերմությամբ երկտող է գրել, եւ իրենց համատեղ նկարը տեղադրել. Շոուն պետք է շարունակվի.. Հոլիվուդում...ինձ համար մեծ պատիվ էր ճանաչել քեզ...ՀԱՆՃԱՐ..Լավագույն ցանկություններով ..