Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կրկին սխալվեց եւ պարտվեց Կարյակինին

Սպորտ
a1aronyan-3

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով մրցում էր աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ:   Չորս ժամից ավելի տեւած պարտիան անցավ բավական հետաքրքիր պայքարում: Արդյունքում, ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ ցանկացած սխալ քայլը միանգամից մեծ առավելություն էր տալիս մրցակցին: Ավաղ, 36-րդ քայլին նման վրիպում թույլ տվեց Լեւոն Արոնյանը, որը մեկ քայլ հետո անձնատուր եղավ:   Այդպիսով, Վլադիմիր Կրամնիկը կարեւոր հաղթանակ տարավ, վաստակեց 4,5 միավոր եւ պահպանեց առաջատարներին հասնելու հնարավորությունը: Իսկ ահա Լեւոն Արոնյանը չորրորդ պարտությունը կրեց մրցաշարում եւ գործնականում դուրս մնաց պայքարից, քանի որ 3,5 միավորով եզրափակում է աղյուսակը:   Վաղը կայանալիք 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի հետ, որը 5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: