Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սլավիկ Հայրապետյանը մտավ եզրափակիչ փուլ

Սպորտ
a1figurni-1

Միլանում ընթացող գեղասահքի 2018թ աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկեց տղամարդկանց մենասահքի մրցաշարը, որին մասնակցում են 30 երկրների 37 պատվիրակներ, այդ թվում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը:   Կարճ ծրագրի կատարումից հետո մեր մարզիկը 68,18 միավորով գրավեց 23-րդ տեղը: Այդպիսով, Սլավիկ Հայրապետյանը մտավ եզրափակիչ փուլ եւ մարտի 24-ին կմասնակցի արդեն ազատ ծրագրի մրցմանը:   Հավելենք, որ միլանյան ստուգատեսին մասնակցում է նաեւ մեր պարային զույգը՝ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ կազմով: Նրանք կարճ ծրագիրը կկատարեն վաղը՝ մարտի 23-ին: