Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողի հանդեպ բռնության դեպքով դատական նիստին սահմանափակվել է լրագրողների աշխատանքը (տեսանյութ)

Հասարակություն
787e18507b59a06543439198b78cecf4

Լրագրող, “Լոռի” հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի հանդեպ բռնության գործով դատական նիստը, որ նշանակված էր մարտի 22-ին ժամը 17:00-ին մեկնարկեց գրեթե 20 րոպե ուշացումով: Գործով ամբաստանյալներ “Շինպլյուս” ընկերության տնօրեն Տիգրան Նազարյանի և ընկերության աշխատակից Վրեժ Խաչատրյանի փաստաբան Գարիկ Գալիկյաևը նիստը նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանին դատակ նիստից ուշանալը պատճառաբանեց Վանաձորում ավտովթարի հետևանքով խցանման մեջ հայտնվելու հանգամանքով: Մեղադրյալ Տիգրան Նազարյանը խոստացավ նիստից հետո լրագրողների հետ միասին նկարվել, բայց չնկարել իրեն նիստի ժամանակ, մյուս մեղադրյալ Վրեժ Խաչատրյանը ևս դեմ էր նկարվելուն, դեմ չէր միայն փաստաբան Գալիկյանը: Դատական նիստին ներկա լրագրողներին դատավորը ներկայացրեց լուսաբանման կարգը՝ թույլ տալով տեսանկարահանել նիստի միայն 1-ին 5 րոպեն, ձայնագրում և ֆոտոնկարահանում կատարել՝ առանց դատական նիստի ընթացքը խոչընդոտելու: Նիստի միայն 1-ին 5 րոպեն տեսանկարահանելու դատավոր Աբգարյանի որոշմանն ի պատասխան Նարինե Ավետիսյանի պաշտպան, ՀՔԱ ՎԳ ղեկավար Արթուր Սաքունը հանդես եկավ միջնորդությամբ՝ թույլ տալու չսահմանափակել լրատվամիջոցների աշխատանքը բաց դատական նիստի ընթացքում, քանի որ չկա անձնական տվյալների խախտման հիմք: Միջնորդությունը չընդունվեց: Արթուր Սաքունցը ինքնաբացարկ հայտարարեց դատավոր Լուսինե Աբգարյանին, ով որոշեց դատական նիստը հետաձգել՝ հաջորդ դատական նիստը նշանակելով 2018-ի ապրիլի 30-ին. Ժամը 11:30-ին: Հիշեցնենք՝ լրագրողի հանդեպ բռնությունը տեղի էր ունեցել 2017-ի սեպտեմբերի 28-ի երեկոյան՝ մասնագիտական գործունեությունը իրականացնելիս: Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա, հորդ անձրևի տակ ասֆալտապատման աշխատանքները տեսանկարահանելու ժամանակ, լրագրողի վրա էր հարձակվել ''Շինպլյուս'' շինարարական կազմակերպության ղեկավարը` Տիգրան Նազարյանը, ով իր աշխատողներին կարգադրել էր լրագրողին գետնին գցել, թևերը ոլորել ու խլել հեռախոսը, որից ջնջել էին վերոնշյալ լուսանկարներն ու տեսագրությունը, ինչը քրեական գործի ընթացքում արձանագրել էր փորձագետ-քրեագետը: